Միակ բանը, որ Հայաստանն ունի, հարևանները չունեն. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «1995-ի նոյեմբերի 5-ին՝ սրանից ուղիղ 20 տարի աոաջ, էներգետիկ սուր ճգնաժամի պայմաններում վերագործարկվեց Հայկական ատոմակայանը։ Դա պատմական իրադարձություն էր, որը կենսական նշանակություն ուներ մեզ համար, եւ որին դեմ էր ամբողջ աշխարհը։ Թե ինչպես հաջողվեց ББЭР-440 աոաջին սերնդի ռեակտորը վերագործարկել՝ հաշվի առնելով վտանգներն ու ռիսկերը, ինչ ճնշումների ենթարկվեց այն ժամանակ կառավարությանը, այս թեմայի շուրջ զրուցեցինք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։ Հայտնի է, որ 1989-ին ԽՍՀՄ մինիստրների սովետը այն նամակի հիման վրա, որով Մուրեն Հարությունյանը դիմել էր Ռիժկովին եւ ասել, թե ատոմակայանը գտնվում է երկրաբանական ճաքի վրա, որոշում կայացրեց դադարեցնել ատոմակայանի աշխատանքները։
Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Այն երկիրը, որն ունի ատոմակայան, չեմ ասում ունի միջուկային՝ զենք, բայց ունի միջուկային վտանգավոր թափոններ։ Եվ, բնականաբար, մեր բոլոր հարեւանները պնդում էին, որ Հայաստանը դա չունենա։ Դա միակ բանն է, որ Հայաստանն ունի՝ հարեւանները չունեն։ Սա ես հասկանում էի, դրա համար ձեռնամուխ եղա վերագործարկման։ Մեր ատոմակայանը, ի տարբերության Չեռնոբիլի, ջրով է հովացվում։ Հին ատոմակայանն ուներ ջրի հովացման 2 աղբյուր, մենք կառուցեցինք երրորդ աղբյուրը՝ ջրավագան։
Առաջին անգամ կոմպյուտերային մոդելավորմամբ գտանք, որ եթե նույնիսկ ամենաբարդ իրավիճակը ստեղծվի, եւ սխալներ անենք, ինչպես Չեrնոբիլի դեպքում, ապա հայկական ատոմակայանը չի կարող պատճառել այնպիսի աղետ, ինչպես Չեrնոբիլինը»։ Լսելով ատոմակայանի վերագործարկման մասին Հրանտ Բագրատյանին հրավիրել են Անգլիա՝ Եվրոբանկ. «Ին5 աոաջարկեցին 100 մլն, ասացին՝ հրաժարվիր դրանից։ Ես պատասխանեցի՝ մեզ կտաք 1.5 մլրդ դոլար՝ լավ իմանալով, որ Եվրոբանկը նման գումար չէր տա։ Այն ժամանակվա 1.5 մլրդ-ը հիմիկվա 10 մլրդն է, այն թույլ կտար ամբողջ էներգետիկ համակարգը բարելավել։ Բնականաբար, ասեցին՝ չենք տալիս, ես էլ ասեցի՝ այդ դեպքում մեզ ելք աոաջարկեք՝ ինչպես ապրենք»։
Ֆինանսական սուղ պայմաններում կառավարությունը ՌԴ-ից վերցնում է 60 մլն ռուբլի վարկ։ Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «ՌԴ-ն այնքան բարի գտնվեց, որ երբ վերադարձնում էինք, ռուբլա կուրսն արդեն 5000 էր, 60 մլն դոլար ստացանք եւ սոսկ 12-ը վերադարձրինք։ Լավ բանը պետք է նշենք»։ Թե որն էր ամենամեծ վտանգը ատոմակայանը վերագործարկելու՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Մեծ հարցական էր՝ արդյոք ռեակտորը պրոբլեմ չի՞ ունենալու։ Պատկերացնո՞ւմ եք, մենք գտանք խորվաթական մի ընկերության, որը համաձայնեց մտնել աոաջին կոնտուր եւ ստուգել ամեն ինչ։ Թվում էր, թե ոչ մեկը չի անի դա։ Ատոմակայանը զործարկելիս մենք գնում եւ տեսնում էինք, որ մի դետալ արտադրող գործարանն արդեն փակ է։ Մեր պատվերի շնորհիվ մենք հավաքել ենք այդ գործարանները»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում։