Երեկ, ի դեպ, երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել փետրվարյան հանրահայտ իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ հայտնությունը հասարակությանը:
Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը:
Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ եւ այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց:
Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։
Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը` նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին, անցած 2014 թվականին 12 հազար դոլարով ձեռք է բերել «Mercedes-Benz 500 S» մակնիշի ավտոմեքենա:
«Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ ազատում, ո՞րն է խնդիրը: Եթե ես վատ եմ աշխատում, ասեք իմ թերությունները: Ասում է՝ ոչ, դուք շատ լավ մարդ եք, ուսումնական գծով ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, բայց քանի որ դու ինձ հետ չես, այսինքն՝ դու չես գրում ուսուցիչների վերաբերյալ, որ նրանք վատ են աշխատում, արձանագրություններ չես կազմում, որ ես իրենց հեռացնեմ, ուրեմն ինձ հետ չես աշխատելու»:
Հայերն այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենց նկատմամբ ռուսների այսպիսի վարվեցողությունը պայմանավորված է նրանց կողմից Հայաստանի քաղաքական սուբյեկտ հանդիսանալու եւ իրենց՝ հայերի քաղաքական ու քաղաքացիական հավակնություններ ունենալու լրջությունը չընկալելուց:
«Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արևմտյան Հայաստանում:
Վերլուծելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 2013 թվականի ներդրումային ծրագիրը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ–ի ներկայացրած ծախսերն ուռճացված են։
«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ են անում՝ ՔԿՀ
«Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի: Նոր ա՞ տոկի տված, էտի միամիտ խփված ձուկ ա», հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ:
Ալյուրի ներկրումը հնարավոր դարձավ ոչ միայն այն պատճառով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո վերացավ մաքսատուրք վճարելու անհրաժեշտությունը, այլ նաև ռուսական ռուբլու կուրսի անկման արդյունքում: Ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը:
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանի դրամական միջոցները, ըստ նրա կողմից ներկայացված 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 25 մլն դրամ, 350 հազար դոլար և 850 հազար եվրո:
Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել:
«Արմեն Աշոտյանը, ով ժխտելով ժխտում է, որ երբեւէ կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, օրերս ԱԺ միջանցքում դժգոհեց լրագրողներից, «էնքան եք նավսելու, որ մինչեւ մեռնելս մնամ կրթության նախարար, մեկ ուղարկում եք Գերմանիա՝ դեսպան, մեկ՝ Ռուսաստան, շնորհակալ եմ, ես իմ տեղում նորմալ աշխատում եմ, եւ ընդհանրապես՝ լրատվական միջոցներդ չհոգնեցի՞ք իմ ճակատագիրը «կերտելուց»:
Երբ 1978 թվականին ես ընդունվում էի կոնսերվատորիա, գրեթե բոլոր բաժիններում մրցույթ էր: Մասնավորապես, 10-ից ավելի դիմորդներ հավակնում էին վոկալիստների համար նախատեսված 5 տեղի համար: Ես այն ժամանակ մտածում էի՝ իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին տարեկան 5 երգիչ, շատ չի՞:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարձակալած առանձնատներից մեկը գտնվում է Երևանի Արաբկիր թաղամասի խորքերում՝ Մանուշյան փողոց 59 շենք հասցեով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որոշել է առաջիկայում միառժամանակ լրատվամիջոցներով «չերեւալ»:
Երկուշաբթի օրը տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ, սակայն Աբովյանի ընտրությունների հարցը նիստում չի քննարկվել, «բոլորովին այլ հարցեր են եղել նիստի առանցքում», տեղեկացրեց ԵԿՄ մամլո պատասխանատու, Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը, որից փորձեցինք ճշտել, թե, ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի ԵԿՄ-ն Աբովյան քաղաքի ընտրություններում, քանզի ԵԿՄ-ի մի մասը Վահագն Գեւորգյանին է պաշտպանում, մյուս մասը` Արթուր Հարությունյանին:
Երեկ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են Աբովյանի քաղաքապետի ընտրություններով:
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը երեկ անհատ տաքսիստների հետ հանդիպմանը ուշագրավ առաջարկ արեց: Նա տաքսիստներին առաջարկեց իրենց սահմանած նվազագույն արժեքը 600-ից դարձնել 1500 դրամ՝ հիմնավորելով, որ դրանից հետո մարդիկ կսկսեն ավելի շատ քայլել հատկապես քաղաքի կենտրոնում:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով:
ԱԻՆ և ՏԿ նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով:
ՀՀ կառավարության այսօր տեղի ունենալիք նիստի օրակարգում երեկ երեկոյան հայտնվեց մի ուշագրավ նախագիծ: Գործադիրը որոշել է վաճառքի հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն: Դրա համար կառավարությունը առաջարկում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում, որտեղ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը պետք է լրացնել այդտեղ պետք է ավելանա «Հայփոստ» ՓԲԸ-ի անոնը:
Կառավարության որոշ ներկայացուցիչներ վերջին շրջանում պնդում են, որ այս պահին դեռ որոշված չէ՝ բաշխիչ ցանցերում արված միջազգային աուդիտից հետո դրանք կվերավաճառվե՞ն, թե՞ սնանկ կճանաչվեն, քանզի ՀՀ կառավարությունը երաշխավոր է «կանգնել» ցանցերի վերցրած 220 միլիոն դոլար վարկին:
Երեկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ թույլ չտալով, որ լրագրողներն անցանկալի հարցեր ուղղեն նրան:
Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, պարզվում է, չի ցանկանում հետեւել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին եւ դատի տալ գործարար Փայլակ Հայրապետյանին: