«Փակուղայինից»՝ «Մայրուղային» ՀՀ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանի վրսատան կատարած աշխատանքային այցին անմիջպես հետեւեց Իլհամ Ալիեւի այցը վրաստան։ Ի՞նձ էին անում Սարգսյանն ու Ալիեւը Վրաստանամ։ Մեր հարցերին երեկ պատասխանել ԵՊՀ ւաեւելագիտաթյան ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

– Պարոն Ոսկանյան, ինչո՞ւ Ալիեւ Սարգսյանի հետեւից շտապեց Վրաստան, այս այցերը որևէ կապ ունե՞ն իրանական գազի հետ։

– Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ պաշտոնական լրատվության մեջ նշվեց, որ Հայաստանը Վոաստանի հետ ունի բարեկամական հարաբերություններ եւ պատրաստվում է համագործակցությանը ընդլայնել ընդգրկհլով նորանոր ոլորտներ, այդ թվում նաեւ՝ էներգետիկ եւ ենթակաոուցվածքների ոլորտները։ Դատելով սրանից, հավանաբար նաեւ խոսք է եղել Վրաստանի ուղին որպես տրանզիտային ճանապարհ օգտագործելու համար Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու այդ երկարաժամկետ ծրագրի մասին։ Այս հետեւությունը հիմնված է ոչ միայն պաշտոնական հաղորդագրության վրա, այլ նաեւ վրացական կողմից բազմիցս հնչած տարբեր տեսակետների, որոնց համաձայն՝ Վրաստանը կարծես թե փորձում է դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները գազային ոլորտում եւս։

Մասնավորապես խոսքը վերաբերում է նաեւ ռուսական «Գազպրոմի» հետ համագործակցությանը, ինչի արդյունքում ադրբեջանական Socrar-ը, որը ուներ մոնոպոլ դիրքեր վրացական շուկայում, թե՛ տրանզիտի, թե՛ ներքին շուկայի առումով, կարծես թե խիստ անհանգստացած է՝ դատելով նաեւ ադրբեջանական կողմիը հրապարակումներից։ մյուս կարեւոր հանգամանքը, որը լրացնում է ամբողջ համայնապատկերը, այն է, որ Իրանի եւ ՈԴ-ի միջեւ սիրիական այս հակամարտության շրջանակներում ձեւավորվում է որոշակի համագործակցության, եթե չասենք դաշինք, որի շրջանակներում կարծես թե կողմերը պատրաստվում են ոչ թե մրցակցել միմյանց հետ տարբեր ոլորտներում, այլ այն տարածքներում, որտեղ հնարավոր է այդ մրցակցությանը, դա փոխարինել համագործակցային միջավայրով։

Եվ այս համատեքստում, եթե Իրանը նպատակ անի գազային տրանզիտ իրականացնել դեպի հյուսիս, դեպի Սեւ ծով, ապա իրանցիները աոաջին հերթին այդ ճանապարհը դիտարկում են Հայաստանի եւ Վրաստանի միջոցով։ Կա մի կարեւոր հանգամանք ևս՝ հայ-իրանական հարաբերությունները հասել են այնպիսի մակարդակի, որ օրինակ, ԻԻՀ նախկին դեսպանը ՀՀ-ում՝ պարոն Քոլեյնին, բոլորովին վերջերս հայտարարեց, որ հայերը եւ իրանցիները մի ժողովուրդ են 2 երկրներում։ Սա շատ հետաքրքիր բանաձեւում էր, եւ դա կարելի է գնահատել որպես մարտահրավեր ադրբեջանա-թուրքական այդ՝ մի ժողովուրդ, 2 պետության հայտնի աոասպելույթին։ Այս տեսանկյանից կարծես թե Իրանը լուրջ ծրագրեր է կապում Հայաստանի հետ։

– Ադոբեջանին կհաջողվի՞ խոչընդոտել այդ տրանզիտային ծրագրերը։

– Բնականաբար, Ադրբեջանը խիստ անհանգստացած կարող է լինել թե՛ հայկական, թե՛ իրանական կողմի ակտիվությամբ եւ, բնականաբար, իր կողմից կձեռնարկի հակաքայլեր։ Բայց մենք պետք է նախեւաոաջ իրականացնենք մեր ծրագրերը՝ առանց ուշադրություն դարձնելու, թե Ադրբեջանը ինչ քայլեր է ձեռնարկում իր ներկայությանը ապահովելու տեսանկյունից։ Այժմ նախաձեոնողականաթյանը մեր կողմից է, եւ Ադրբեջանը ձեռնարկում է հակաքայլեր։

-Դուք ասում եք՝ ՌԴ-ն եւ Իրանը ոչ թե կմրցակցեն, այլ կհամագործակցեն, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ-ն պետք է խոչընդոտի հայ-իրանական մերձեցմանը եւ թույլ չտա, որ ԵՏՄ անդամ Հայաստանը դաոնա տրանզիտ երկիր իրանական գազի համար, ինչո՞ւ պիտի չխոչընդոտի։

– Եթե ռուս-իրանական հարաբերությունները անցնում Են դաշնակցային կամ ամենաբարձր համագործակցեցին փուլ, ապա 2 կողմերին էլ ձեռնտու է ոչ թե մրցակցել էներգետիկ ոլորտում, այլ համագործակցել։ Իսկ Հայաստանը կարող է դաոնալ լավագույն հարթակը ռուս–իրանական համագործակցության համար։ Հիմա 2 կողմերից էլ այդ ազդակները կան, համենայնդեպս, իրանական կողմից՝ ավելի հստակ։ Բայց վերջնական խոսել ձևավորված ռաս-իրանական դաշինքի մասին կամ Հայասատանի մասին, որպես հարթակի, դեռ վաղ է։ Կարծում եմ, հետագա գործընթացները ավելի կհստակեցնեն պատկերը։

– Իսկ որո՞նք են այդ ազդակները, ի՞նչն է ձեզ նման լավատեսական պատկեր հուշում։

– Իրանը հայտարարում է, որ հայերը եւ իրանցիները մի ժողովուրդ են 2 երկրներում, Իրանը եւ ՈԴ-ն գրեթե դաշնակցային հարաբերություններ են ձեւավորվում Սիրիայի խնդրում, իրանցիները հայտարարում են, որ Հայաստանը չի կորցրել արդիականությունը իրենց համար, ամենաբարձր մակարդակով պատվիրակություն է ժամանում Հայաստան փոխնախագահի գլխավորությամբ։ Տարածաշրջանի որեւէ այլ երկիր՝ ո՛չ Ադրբեջան, ո՛չ Վրաստան, նման պատվիրակության այց չի եղել։ Իրանցիները հայտարարում են, որ Հայաստանը իրենց համար շատ կարեւոր օղակ, դարպաս կարող է դաոնալ դեպի Եվրոպա մուտքի։ Մյուս կողմից այս ամենի համատեքստում շատ կարեւոր է վրացական դիրքորոշումը։ Վրաստանը ազդակներ է հղում, որ ուզում է դիվերսիֆիկացնել իր գազային կախվածությունը Ադրբեջանից, դրան հետեւում է մեր նախավգահի այցը Վրաստան, որի պաշտոնական հաղորադգրության մեջ նշվում է, որ Հայաստանը եւ Վրաստանը պատրաստվում են համագործակցել նորանոր ոլորտներում, այդ թվում՝ ենթակաոուցվածքների եւ էներգետիկայի։ Այս ամենը ազդակների մի հսկայական փունջ է, որը մեզ թույլ է տալիս նախնական որոշակի եզրահանգումներ անել։

Ամբողջոոթյամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս