Հայաստանում քաղբանտարկյալների թիվը երեկ հինգով ավելացավ: Առավոտյան լուրեր ստացվեցին, որ ՀՀ իրավապահները սկսել են ձերբակալել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմին:
Սերժ Սարգսյանը՝ կասկած չունենալով, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլևս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը:
Երեկ տեղի ունեցավ այն, ինչ արդեն բավական երկար ժամանակ կանխատեսվում էր: Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և նրանց չորս կողմնակիցներ ձերբակալվեցին:
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են: Նրա այցի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման երկրորդ մասին Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի մասնակցել:
Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:
Հիմա ՀՀԿ կանայք՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ոչ միայն «թուրքին», այլև ողջ հանրությանը ցնցեցին: ՀՀԿ կանանց հրճվալից լուսանկարների տակ տեղադրված անպարկեշտ պիտակավորումները ցույց տվեցին, որ մարդկանց զայրույթին չափ ու սահման չկա:
Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է եւ թույլ չի տալիս շարունակել:
Այսօր մեկնարկող Աժ քառօրյա նիստում հնարավոր է քննարկվի և ընդունվի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Պարզվում է՝ դեռևս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել հանցագործության մասին, ավելի կոնկրետ` որ իրեն սպառնացել են մորթել:
Ըստ նույն լուրների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է հենց գազի հնարավոր թանկացման հարցը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ռուսական կողմը կոնկրետ որքան է ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը:
Կալանավայրերում իրենց պատիժը կրող դատապարտյալները սպասողական վիճակում են: Այս օրերին ՔԿՀ պատերի տակ ամենից շատ քննարկվող թեման է՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ, ե՞րբ կլինի և ո՞ւմ վրա կտարածվի:
Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից:
Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգալի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի և բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել:
Կարապետ Գուլոյանի դեպքում՝ եղավ երկրորդ տարբերակը: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ Ծառուկյանի փեսան երկար չի դիմանա մարզպետի պաշտոնում, առավելագույնը՝ մինչև տարեվերջ: Իսկ մարզպետ նշանակեցին, քանի որ դա ամենալավ տարբերակն էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զավթելու և իրենց իշխանությունն Աբովյանում տարածելու համար:
Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի Պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը:
Վերջին 5-6 տարիներին որոշակի դիրք ունեցող այն ոստիկանները` վարչության պետ, քննիչ կամ օպեր-լիազոր, որոնք մեղադրվել են կաշառք վերցնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչպես հետագայում պարզվել է՝ նրանց գերակշիռ մասը եղել է Մարտի 1-ի քրեական գործերը սարքողներից:
«ՀՀԿ-ի համար ծանր օրեր են սկսվել: Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ կենսակերպի համար մտահոգվելու փոխարեն իշխող կուսակցությունը նոր թափով ձեռնամուխ է եղել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ձևական կողմը ապահովելու գործընթացին:
Հայաստանում հաստատված ավազակապետությունը կարծես թե հաստատուն քայլերով վեր է ածվում կղերապետության: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը երեկ կառավարության նիստում մի աբսուրդ ելույթ է ունեցել՝ հիմնավորելու համար, որ մեռելոցները Հայաստանում պետք է լինեն ոչ աշխատանքային օրեր:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել:
Աշոտ Աղաբաբյանը՝ հայտնի Բուռնաշը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետության, ավելի ճիշտ՝ հարկային մարմնի: Շաբաթներ առաջ ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ տուգանել 60 մլն դրամով:
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը:
Հատկապես ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված աննախադեպ հաշվեհարդարից հետո նրա փեսայի` Կարապետ Գուլոյանի երեկվա նշանակումը շատերի համար անսպասելի էր:
Վերջինս 2014 դեկտեմբերի 9-ին Բագրատաշենի մաքսային կետով Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որոնց վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել:
Կոտայքի մարզպետի պաշտոնանկությունից հետո մյուս մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը:
Իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊ ընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:
Նրա մարմինը հայտնաբերել էին գյուղին մերձակա հորում։ Ոստիկանությունը կալանավորել էր երեխայի դասընկերուհու մորը՝ Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն՝ Բագրատ Նալբանդյանին, եւ նրանց դստերը՝ Արեւիկին, ապա, խոշտանգումների ենթարկելով, ստիպել խոստովանել սպանությունը։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ այս տարվա փետրվարին Մոսկվա մեկօրյա այցը պետական բյուջեի վրա բավական թանկ է «նստել»:
Ըստ տրամաբանության՝ եկեղեցու խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքներ, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հրաչիկ Միրզոյանին մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դանակահարելու մեջ կասկածվող Կարո Խաչատրյանը նախօրեին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ մեղայական ցուցմունք տվել: