Որոշ տեղեկություններով, ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ` նախաշեմին, իշխանության հետ «թեւ թեւի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին:
«Դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, եւ նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները` ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ ջերմային կայանները, ատոմակայանը»:
«Իշխող ՀՀԿ-ն դեռ չի շտապում հայտարարել, թե Աբովյանի քաղաքապետի թեկնածուի հարցում ինչ դիրքորոշում ունի. ում է առաջադրելու կամ սատարելու: Իսկ այս ընթացքում «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի` Պալաչի շրջապատը ներկայացնող անձինք սկսել են լուրեր տարածել, ըստ որի՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից ՀՀԿ-ն հենց նրան է սատարելու:
Հարկայինը, ի թիվս ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի և Հակոբ Հակոբյանի, ստուգել է նաև Գարեգին Նուշիկյանին պատկանող բիզնեսները և խախտումներ հայտնաբերել։
Թուրքիան ուզում է ապացուցել, որ չի եղել Եղեռն, որովհետև այն, ինչ կատարվեց Հռոմում, կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է ՀՀ-ի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների համար։
Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Համբարձումյանի միջև կնքված պայմանագրով խորհրդարանն այս տարի 424 հազար դրամ կծախսի իր շենքի ախտահանման և մակաբույծների ոչնչացման համար։
Թուրքիայի դեմ այնպիսի մի ուժ է կանգնած, որպիսին մեկ միլիարդ հետնորդներ ունեցող Վատիկանն է, և Թուրքիայի, այսպես ասած, աղմուկը բացարձակապես որևէ շարունակության և հետևանք չի կարող ունենալ։ Երբ ամեն ինչ հանդարտվի, կարծում եմ, նույն հաջողությամբ նորից դեսպանները կվերադառնան իրենց տեղերը։ Մենք արդեն դրա փորձն ունենք։
Քիմ Քարդաշյանին հանդիպելու ցանկություն էր հայտնել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ով համարվում է «Մարիոթ» հյուրանոցի բնակիչներից մեկր։
Գազի գնի նվազեցման շնորհիվ ընդամենը չի բարձրանա հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը բնակչության համար 156 դրամ մեկ խմ-ն, խոշոր սպառողների համար 270 դոլար 1000 խմ-ն:
Երիտասարդները, որոնց թվում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, բաց նամակ էին հղել նրան և ստորագրահավաք կազմակերպել: Օրեր առաջ 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին երաժիշտն ընդունել է իր գրասենյակում:
Մինչև ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաև Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների վրա, ինչը, բնականաբար, իշխանությունների սրտով չէ, նրանք ՀԽ անդամներին ձերբակալել են, որպեսզի վերջիններս «չփչացնեն» ապրիլի 24-ը:
«Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»:
Քարդաշյան քույրերն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը երեկ մեկնեցին Հայաստանից: Եւ այսօր արդեն կարող ենք ասել, որ նրանց այցը եւ հատկապես դրա լուսաբանումը ողջ աշխարհի լրատվամիջոցներում էապես նպաստեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երևան և նշանակել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա, Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի:
Երեւանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որեւէ համար պատվիրել որովհետեւ բոլոր սենյակները պատվիրված են:
Ես շնորհակալ եմ Քանյեից նաեւ այն պատճառով, որ նա եւս մի անգամ ապացուցում է հայտնի ճշմարտությունը՝ որքան մարդ կայացած է եւ ինքնաբավ, այնքան քիչ կարիք ունի կուրծք ծեծելու եւ գոչելու՝ «այդ ես եմ, դուք գիտե՞ք՝ ես ով եմ»:
Տեւական ժամանակ է ՀԿ նախարարության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշակերտական պատվո հերթապահություն է իրականացվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Բոլոր այն պետությունների կամ միությունների համար, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է կամ այդ կառույցի անդամ երկրներն են, խնդիր է, թե ի վերջո ինչքանով է ԵՏՄ-ն ներխուժելու ՀՀ կյանք:
Հ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել:
ՀՀ կենտրոնական բանկը պատրաստվում է ապրիլի վերջին տասնօրյակում Հայաստանի արտարժութային շուկայից դոլարի մեծածավալ գնումներ իրականացնել դրամի կտրուկ արժևորում թույլ չտալու նպատակով:
«Ես, ընդհանրապես, կարծիք չունեմ նրա մասին և չեմ ցանկանում որևէ կարծիք հայտնել։ Առանձնապես որևէ վերաբերմունք չունեմ, ընդհակառակը, նույնիսկ անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլևնրա հայ լինելը»։ Սակայն ասաց, որ ինքը հարգում է ուրիշների կարծիքը նրա մասին, բայց ունի իր կարծիքը։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է եղել: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրների պնդմամբ, նման վատ պատկեր ՀՀ-ում դեռ չի եղել:
Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետառ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը: Գետի վարարումից տուժել են Նոր գյուղի մոտ 10 տան բակեր, ջուրը լցվել է նաեւ նկուղներ:
Պարզվում է՝ պետական բյուջեի գումարները «քամուն տալու» հարցում հետ չի մնում նաեւ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեն:
Հանրապետականները երեկ՝ ապրիլի 9-ին, քեֆի մեջ էին. նրանք հրավիրված էին «Օջախ» ռեստորան՝ նշելու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ծնունդը:
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար Ազգային ժողովը 80-ից ավելի հրավերներ է հղել՝ բոլորը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավար կազմի մակարդակով:
Դեռևս անցած մայիսին Սերժ Սարգսյանը բազմաթիվ պետությունների ղեկավարների հրավիրել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Գեներալ Սեյրան Սարոյանին հարցրինք. ի տարբերություն Արմեն Աշոտյանի երգի, պատգամավորներին նվիրված իր «Չի կարելի` չէ, չի կարելի» երգը մի քանի օրում շլյագեր դարձավ և չի իջնում էկրաններից` Քիմ Քարդաշյանի հանգույն:
Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ: