Բաժիններ՝

Հետաքրքիր այց Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը` բավական հետաքրքիր առաքելությամբ: Մարտին Մոսկվայում տեղի է ունենալու մրցաշար, որն էլ որոշելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի մրցակցին` աշխարհի նոր չեմպիոնին: Մրցաշարի մասնակից յոթ ուժեղագույններն արդեն իսկ որոշված են եղել, նրանց թվում` Անանդը, Նակամուրան…, սակայն չկար Լեւոն Արոնյանը` վերջին շրջանում փոքր-ինչ թույլ դիրքերի պատճառով: Ութերորդ մրցակցի որոշման առաքելությունը ՖԻԴԵ-ինն էր. Իլյումժինովի այս այցի ընթացքում հաճելին համակցվել է օգտակարի հետ` հայոց «մեծ շախմատիստ» Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով: Ութերորդ հավակնորդը դարձել է Արոնյանը, իսկ մոսկովյան մրցաշարի գլխավոր հովանավորն է դարձել «Տաշիր գրուպը»: Մնում է հիշեցնել, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը տեղի կունենա եկող տարի` հոկտեմբերին. ըստ Կիրսան Իլյումժինովի, ամենայն հավանականությամբ` Միացյալ Նահանգներում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս