Դրամը սկսել է նահանջել. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայաստանյան բանկերում ու փոխանակման կետերում զգալի բարձրացել է դոլարի գինը: Մեկ դոլար չենջերում գնվում էր 483 դրամով եւ վաճառվում 486 դրամով: Անցած շաբաթվա վերջին թե առքի եւ թե վաճառքի գները 2-3 դրամով ցածր էին:
Դրամի արժեզրկումը արձանագրվում է արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ: Հոկտեմբերի 22-ին դրամը կտրուկ աժեւորվեց հասնելով մեկ դոլարը` 469 դրամ փոխարժեքի որից հետո սկսեց կտրուկ արժեզրկվել: Փաստորեն երկու շաբաթվա ընթացքում դրամը արժեզրկվել է գրեթե 3 տոկոսով: Սա ինչ որ չափով պայմանավորված է դոլարի` մյուս արժույթների նկատմամբ արժեւորմամբ: Սակայն դոլարի արժեւորումը սկսվել է անցած շաբաթվա սկզբին միայն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: