«ԲՀԿ-ն երեկ հերթական անգամ արջի ծառայություն մատուցեց քառյակին, որն ամեն կերպ փորձում էր տապալել ԱԺ արտահերթ նիստը, քանի որ կառավարությունն օրակարգ էր մտցրել նախագծեր, որոնք, հակառակ կանոնակարգի, ընդդիմադիրներին չէին ներկայացվել»:
Հուսով եմ, որ այդ շփումները կսկսվեն, և մենք կարող ենք առարկայնորեն ցուցադրել թե ինչում են կայանում մեր մտահոգությունները:
«Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին»:
Նա ընդգծել է, որ հենց ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ է, որ Սաակաշվիլիի կուսակցությունը շարունակում է մնալ որպես այլընտրանքային ուժ:
«Երեկ երեկոյան Գառնի տաճարում 1 մլն դրամի դիմաց փակ բանկետ կազմակերպելու և նախօրեին «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում 700.000 դրամ օրավարձով փարթի կազմակերպելու Մշակույթի նախարարության կողմից տրված պաշտոնական թույլտվության լուրերը սառը ցնցուղի ազդեցություն թողեցին հանրության վրա»:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Այս մասին նշված է Ավստրալիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
«Վովա Գասպարյանի «օրենքով գողերի» դեմ օպերացիան ընդլայնել է շրջանակը, հիմա թիրախում թաղային հեղինակություններն են»:
Լավրովն ընդգծել է, որ կիսում է Իլհամ Ալիևի այն կարծիքը, որ երկու երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ:
«Նախօրեին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հետ զրույցում Թուրքիայում բնակվող հայազգի հայտնի գործարար, «Tower» ավիաուղիների սեփականատեր Տիգրան Ալթունը ասել է, որ Ստամբուլ-Երեւան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է»:
Դրանով իսկ Լյուքսեմբուրգը դարձավ միասեռ ամուսնությունները թույլատրած 16-րդ երկիրն աշխարհում:
«Մինչ ոչ իշխանական քառյակը, ԲՀԿ-ն իրենց օրերը մաշում են թեզեր գրելով, նիստեր անելով, ՕԵԿ-ը երեկ կրկին մեջլիս մտավ ընդդիմադիր «նոու-հաուով»»:
Ստորագրման հանդիսավոր արարողությունն անցկացվել է Մադրիդի արևմտյան հատվածում:
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի առանձնատան մոտ անցյալ տարվա հունիսի 2-ին տեղի ունեցած աղմկոտ դեպքերից ավելի քան մեկ տարի անց` այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի այդ գործով դատավարությունը»:
Իրաքի իշխանություններն ԱՄՆ-ին խնդրել են ավիահարվածներ հասցնել զինյալներին:
«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին պաշտոնյան աշխարհում, ում հաջողվել է կազմել ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին»:
«Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը»:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Այս մասին երեկ Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Դատարանը վճռել է, որ ամբաստանյալների դեմ ապացույցները հավաքվել են ապօրինի ճանապարհով՝ ներառյալ ապօրինի գաղտնալսումները:
Նման որոշում ընդունվել է «Իրաքի անվտանգության ոլորտին աջակցությունն ուժեղացնելու» մասին ծրագրի շրջանակներում, որը հաստատվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Ողջունելու-չողջունելու հարց չկա, մենք ուղղակի ասել ենք, որ քառյակի հայտարարության մեջ կան որոշ պոպուլիստական կետեր, որոնք ընդունելի չեն: Այն, որ ՀՀԿ-ականների մոտ դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել, միանշանակ է: Նրանք սկզբում ոգևորված էին քառյակի դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխությունից. քառյակը կառավարության հրաժարականը պահանջելու փոխարեն` կառավարությանն առաջարկներ էր ներկայացնում, այն էլ` միանգամայն իրականանալի: Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները մերժում քառյակի հետ համագործակցելու առաջարկը և նրանց մղում արմատական դաշտ, դժվար է հասկանալ:
Ուկրաինացի զինծառայողները Ռուսաստանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա բուֆերային գոտի կստեղծեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է ունենալու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկների վերաբերյալ: 168.am-ի տեղեկություններով` հունիսի 17-ին, ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ, երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանին առաջարկել է ներկայացնել փոփոխությունները, Մելքումյանը պատասխանել է, որ փոփոխությունների վերջնական տարբերակը պատրաստ չէ, որից հետո Ծառուկյանն ասել է, որ իրենք այդ խնդրին կանդրադառնան միայն այն ժամանակ, երբ փոփոխությունների տեքստը պատրաստ կլինի:
Երբ ոչ իշխանական ուժերից բաղկացած «Հրաշալի քառյակը» հրապարակեց իր 12 կետից կազմված հայտարարությունը, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների արձագանքը բավական դրական էր: Նրանք համարում էին, որ քառյակի վարքագիծը դարձել է ավելի կառուցողական, քանի որ հրաժարականներ պահանջելու փոխարեն` քառյակը փորձում է տնտեսական և իրավական բարեփոխումներ կատարելու առաջարկներ ներկայացնել իշխանությանը:
«Անհեթեթ գավառամտության դրսևորում է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը` մեկնաբանելով նախօրեին Սերժ Սարգսյանի՝ իր քննադատներին ուղղված հայտարարությունը՝ չպաշտպանել Արցախն իրենից: «Ինչ է թե` ինքը ղարաբաղյան ծագում ունի, ուրեմն ավելի շատ է մտածում Ղարաբաղի մասին, քան, ենթադրենք, ես, հա՞: Հայրենիքը մնում է հայրենիք, և հայրենիքի նկատմամբ սրիկայություն անողը կարող է սրիակայություն անել թե՛ փոքր հայրենիքի, թե՛ մեծ հայրենիքի նկատմամբ: Ծննդավայրը որևէ նշանակություն չունի: Եթե մարդ հակված է թալանելու սեփական երկիրը, ի՞նչ տարբերություն, հայրենիքի մեծ հատվածը կթալանի, իսկ փոքրը կխնայի՞»,- նշեց Ռուբինյանը:
Իրականում Նազարբաևն Աստանայում ներկայացնում էր ոչ միայն Ալիևի պահանջը, այլև Պուտինի պահանջը: Կամ` Ալիևի պահանջից հետո նաև Պուտինինը դարձած պահանջը, որն արդեն իսկ բավարարվել է: Հայաստանի իշխանության կողմից:
«ԱԺ-ին ներկայացված օրինագծում պարտադիրը մնում է այլ՝ թաքնված ձևակերպումով: Այս կարևոր, լուրջ, հասարակական հնչեղություն ունեցող օրենքը կարելի էր բերել սեպտեմբերին, բայց ժամկետների մեջ փոփոխություն կա այդ նախագծով, հուլիսից պետք է գործի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կուտակայինի վերաբերյալ օրինագծի մասին:
«Վերջապես իշխանությունն իր վերջնական խոսքն ասաց՝ 12 կետերը չեն ընդունում: Չնայած` նախապես որոշ ներկայացուցիչներ ոգևորված ծափահարում էին՝ տեսեք, ինչ լավ ընդդիմություն ունենք, տեսեք` ինչ կառուցողական կետեր են ներկայացվել, բայց հասկանալի էր, որ կա՛մ իրենք լավ չէին ընթերցել, կա՛մ էլ PR նպատակ էր հետապնդում: Ըստ էության, այդ կետերը բավականին լուրջ կետեր են և Դավիթ Հարությունյանն, ի պատիվ իրեն, շատ անկեղծ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում իրականացնել այդ կետերը, որովհետև այդ կետերի իրականացումը նշանակում է կասկածի տակ դնել իշխանության հետագա գոյությունը»:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: