Ֆիցոն պատմել է՝ ինչպես են եվրոպացի գործընկերները նույնիսկ զուգարանում իրեն հարցուփորձ անում Պուտինի հետ զրույցի մասին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչպես են եվրոպացի գործընկերները նույնիսկ զուգարանում իրեն հարցուփորձ անում Պուտինի հետ զրույցի մասին
«Այս խոսակցությունների մեջ ամենակարևորը, հարգելի՛ լրագրող, այն է, որ մի կողմից ինձ քննադատում են, բայց հավատացեք՝ հետո, երբ ես գնում եմ զուգարան, հետևիցս գալիս են ու հենց այնտեղ հարցնում. «Ռոբե՛րտ, իսկ ի՞նչ պատմեց Պուտինը»։
Իսկ ես պատասխանում եմ. «Աստծու սիրուն, ինչո՞ւ դուք ինքներդ չեք գնում նրա մոտ ու երկխոսություն վարում»։ Մենք պետք է Ռուսաստանի հետ բնականոն երկխոսություն վարենք»,-հայտարարել է Սլովակիայի վարչապետը։



