Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպելու է իշխող վերնախավի հետ, հնարավոր է՝ գաղտնի ինչ-որ հարցեր քննարկվեն. «ՀԺ»
«Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին և ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Թե ինչու է Սարգսյանը որոշել նման ֆորմատով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ և ինչու մայրաքաղաքից դուրս, անհասկանալի է։
Նման ձևաչափով հանդիպում Երևանից դուրս առաջին անգամ է կազմակերպվում։ Թե որոնք են լինելու քննարկվելիք օրակարգային հարցերը, պատգամավորներն ընդամենը փորձում էին կռահել՝ ենթադրելով, որ ըստ ամենայնի քաղաքական տարվա ամփոփում է լինելու արձակուրդներից առաջ։ Չի բացառվում, որ «գաղտնի» ինչ-որ հարցեր էլ քննարկվեն»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։