
Էլ չեն սիրում քառյակին

Երբ ոչ իշխանական ուժերից բաղկացած «Հրաշալի քառյակը» հրապարակեց իր 12 կետից կազմված հայտարարությունը, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների արձագանքը բավական դրական էր: Նրանք համարում էին, որ քառյակի վարքագիծը դարձել է ավելի կառուցողական, քանի որ հրաժարականներ պահանջելու փոխարեն` քառյակը փորձում է տնտեսական և իրավական բարեփոխումներ կատարելու առաջարկներ ներկայացնել իշխանությանը: Սակայն կարճ ժամանակ անց ՀՀԿ-ականների դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ, և նրանք ըստ էության հայտարարեցին, որ մերժում են քառյակի հետ համագործակցության որևէ հնարավորություն: «Եթե քառյակն ուզում է ծրագիր իրականացնել, որևէ խնդիր չկա, թող սպասի մինչև հաջորդ ընտրություններ, եթե բարով-խերով հաջողության կհասնեն, այդ ժամանակ 12 կետ չէ, թող 120 կետ իրականացնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք էջ 2։