
Լյուքսեմբուրգում օրինականացվել են միասեռ ամուսնությունները

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատը հավանության է արժանացրել միասեռ ամուսնությունների մասին օրենքը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 56 պատգամավոր, դեմ՝ 4-ը: Նոր օրենսդրությունն ուժի մեջ կմտնի 2015 թվականի սկզբից:
Դրանով իսկ Լյուքսեմբուրգը դարձավ միասեռ ամուսնությունները թույլատրած 16-րդ երկիրն աշխարհում: Այդ երկրների թվում են հայտնվել նաև Նիդերլանդները, Բրազիլիան, Նոր Զելանդիան, ՀԱՀ-ը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաևԱՄՆ-ի 19 նահանգները:
Պատգամավոր Վիվիան Լոշետերը հայտարարել է, որ միասեռականները պետք է ունենան նույնպիսի իրավունքներ, ինչպես և հետերոսեռականները: