Բաժիններ՝

Թուրքիայում վերանայվելու են Balyoz ռազմական հեղաշրջման գործով դատավճիռները

Թուրքական Hurriyet Daily news թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ Balyoz («Կռան») ռազմական հեղաշրջման նախապատրաստման գործով դատապարտյալների իրավունքները խախտվել են նրանց դեմ ապացույցներ հավաքելիս:

Դատարանը վճռել է, որ ամբաստանյալների դեմ ապացույցները հավաքվել են ապօրինի ճանապարհով՝ ներառյալ ապօրինի գաղտնալսումները: Այդ որոշումը թուրքական դատարաններին պարտադրում է վերանայել տվյալ գործով 230 դատապարտյալների գործերը:

Balyoz ռազմական հեղաշրջումը պետք է իրականացվեր 2003 թվականին: Այդ մասին հայտնի դարձավ 2010 թվականին, երբ դրա մանրամասները հրապարակեց Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի համբավ ունեցող Taraf թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30