ԲՀԿ-ն մնացել է առանց այլընտրանք
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է ունենալու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկների վերաբերյալ: 168.am-ի տեղեկություններով` հունիսի 17-ին, ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ, երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանին առաջարկել է ներկայացնել փոփոխությունները, Մելքումյանը պատասխանել է, որ փոփոխությունների վերջնական տարբերակը պատրաստ չէ, որից հետո Ծառուկյանն ասել է, որ իրենք այդ խնդրին կանդրադառնան միայն այն ժամանակ, երբ փոփոխությունների տեքստը պատրաստ կլինի:
Հնարավոր է, որ այդկերպ ԲՀԿ-ն փորձել է հետաձգել իր կողմից դիրքորոշում հայտնելու հարցը, քանի որ մի կողմից` քառյակի մյուս երեք անդամներն արդեն որոշել են դեմ արտահայտվել այդ փոփոխություններին, և ԲՀԿ-ն չի ցանկանում իր որոշմամբ տարբերվել մյուսներից, մյուս կողմից՝ չի կարող դեմ լինել կառավարության ներկայացրած տարբերակին: