Թոխմախի Մհերը «սամբո արեց». «ՀԺ»
«Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. ««Ես որ ընդեղ լինեի, սեւ Կիսելյով կբերեի գլխին: Սամբո կանեի»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց Սեդրակյանը ու նշեց, որ իր համար անընդունելի է, որ ռուսերենը հայերենից գերադասվի.
«Ո՞նց կարող ա նման բան լինի, հայերենն է մեր լեզուն, ռուսերենը ոնց որ անգլերենը, կարող են գոյություն ունենալ, էդքան բան: Մեր լեզուն հայերենն է»,- ասաց նա:
Մեր մյուս հարցին, թե ցանկանո՞ւմ է, որ Երեւանում տեղադրվի Անաստաս Միկոյանի արձանը, Սեդրակյանը արձագանքեց. «Դե եթե լավ մարդ է, թող կանգնեցվի, ես չգիտեմ, եթե հայրս լիներ, հորս կհարցնեի, ինքը լավ կիմանար էդ ամեն ինչը, ու նոր կարծիք կհայտնեի»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։