Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է իրանական հակամարտության կարգավորման հարցը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորման գործընթացը և Իրանի շուրջ հակամարտությունը։

«Լավ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Չինաստանից նրա վերադարձի ժամանակ։ Մենք միասնական ենք մեր դիրքորոշման մեջ. Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այն պարտավոր է բացել Հորմուզի նեղուցը։ Թեհրանին չպետք է թույլատրվի միջուկային զենք ունենալ», –  գրել է Մերցը X-ի իր էջում։

Նա նաև ընդգծել է, որ երկու առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայում իրադրության խաղաղ կարգավորումը և համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։ «ԱՄՆ-ն և Գերմանիան ուժեղ գործընկերներ են ուժեղ ՆԱՏՕ-ում», – գրել է Գերմանիայի կանցլերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031