Բաժիններ՝

Լիբանանի տարածքին մարտի 2-ից ի վեր հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 2951 մարդ է զոհվել

Լիբանանի տարածքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհվել է առնվազն 2951 մարդ,  հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Նույն ժամանակահատվածում վիրավորների թիվը հասել է 8988-ի:

Ընդ որում, ապրիլի կեսերից՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, զոհերի թիվը հասել է առնվազն 657-ի։ Նշված ժամանակահատվածում ևս 1444 մարդ ստացել է վիրավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031