Բաժիններ՝

Ուկրաինական բանակը Ռուսաստանի հետ սահմանին անվտանգության գոտի կստեղծի

Ուկրաինացի զինծառայողները Ռուսաստանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա բուֆերային գոտի կստեղծեն, հաղորդում է Корреспондент.Net-ը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:

«Բանակը գործում է սահմանից մոտ 15 կմ հեռավորության վրա` այդպիսով բուֆերային գոտի ստեղծելով, իսկ սահմանապահները մեզ հետ միասին վերականգնում են բոլոր ստորաբաժանումներն ու անցակետերը»,-ասել է նա լրագրողներին:

«Պետական սահմանները հուսալիորեն կպաշտպանվեն դրսից մեր պետության տարածք ներթափանցելու ցանկացած փորձի դեպքում»,-հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30