«Չելսին» չի վաճառի Պեդրոյին «Բարսելոնային»
Լոնդոնյան «Չելսին» չի պատրաստվում բաց թողնել իր հարձակվող Ժոաո Պեդրոյին «Բարսելոնա», հաղորդում է Daily Mail-ը։
Երեկ լուրեր տարածվեցին, որ «կապտանռնագույնների» կապ են հաստատել բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների և գործակալության հետ և առաջարկել է տրանսֆեր իրականացնել 70 միլիոն եվրոյով։
Ըստ աղբյուրի՝ «Չելսին» դժկամությամբ է մոտեցել առաջարկին. նրանք ոչ միայն չեն ցանկանում բաց թողնել հարձակվողին Իսպանիա, այլև Պեդրոյին դարձրել են իրենց «անձեռնմխելի» խաղացողներից մեկը։
«Չելսին» հետաքրքրված չէ նման բանակցություններով. լոնդոնյան ակումբը ձգտում է ամրապնդել իր թիմը, այլ ոչ թե թուլացնել այն։
Այս մրցաշրջանում Պեդրոն մասնակցել է 48 խաղի բոլոր մրցաշարերում, խփել 20 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ Հարձակվողի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2033 թվականի ամառը։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ հարձակվողի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։



