Թուրքիայում ապօրինի զենքի տարածումը` անվտանգային լուրջ խնդիր

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Աշքըն Գենչը հայտարարել է, որ Թուրքիայում ապօրինի զենքի տարածումը դարձել է լուրջ անվտանգային խնդիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից նա նշել է, որ 2025-ին երկրում հայտնաբերվել է ավելի քան 110․000 չգրանցված զենք, իսկ ավելի քան 119․000 անձի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել։

Պատգամավորի խոսքով՝ 2026-ի առաջին 3 ամսում արդեն առգրավվել է ավելի քան 25․000 ապօրինի զենք, ինչը նշանակում է, որ երկրում միջինում օրական շուրջ 284 չգրանցված զենք է հայտնաբերվում։

Գենչը նաև ընդգծել է, որ անցած տարվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է ավելի քան 3․000 զինված բռնության դեպք, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 2․000 մարդ։ Նրա խոսքով՝ վեճերը հաճախ ընդամենը մի քանի վայրկյանում վերածվում են զինված հարձակումների։

Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ապօրինի զենքի վաճառքի, հատկապես, համացանցային միջոցներով իրականացվող առևտրի և վերահսկողության բացերի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031