Իրաքը կմեծացնի Թուրքիայի տարածքով նավթի արտահանման ծավալը

Իրաքը որոշել է մեծացնել նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով անցնող Քիրքուք-Ջեյհան նավթամուղով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իրաքցի պաշտոնյաների տվյալներով՝ առաջիկա 2 շաբաթում արտահանման ծավալը նախատեսվում է ավելացնել օրական 90․000-ից մինչև 140․000 բարել։

Բասրայի նավթը բեռնատարներով տեղափոխվում է Քիրքուքի «K1» կայան, որտեղից այն մղվում է դեպի Ջեյհանի նավահանգիստ։ Ներկայումս այս երթուղով օրական ընդհանուր արտահանումը կազմում է շուրջ 230․000 բարել, որի մի մասը ստացվում է հենց Քիրքուքի հանքավայրերից։

Իրաքում նշում են, որ արտահանման աճը նպատակ ունի ավելի արդյունավետ օգտագործել երկրի էներգետիկ ենթակառուցվածքները և ամրապնդել Ջեյհանի նավթային ուղու ռազմավարական նշանակությունը միջազգային շուկաներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031