Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է, և այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա․ Արաղչին՝ Հնդկաստանի արտգործնախարարին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
«Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները և պարզաբանեցինք, որ Իրանը միշտ կկատարի պատմական պարտականությունը՝ որպես Հորմուզի անվտանգության պաշտպան»,- X-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է, և այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա։



