Բաժիններ՝

Ամերիկյան կործանիչները սկսել են պարեկություն կատարել Իրաքի տարածքում

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան George H.W. Bush ավիակրի F-18 կործանիչները սկսել են հետախուզական պարեկություն իրականացնել Իրաքի տարածքում:

Նման որոշում ընդունվել է «Իրաքի անվտանգության ոլորտին աջակցությունն ուժեղացնելու» մասին ծրագրի շրջանակներում, որը հաստատվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Տվյալ միջոցը կոչված է հաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում վճռական միջոցների դիմելու համար:

Սրանից առաջ ԱՄՆ շտաբների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին հաստատել էր, որ Իրաքի իշխանությունները խնդրել են ավիահարվածներ հասցնել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս