
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 50 քաղաքացու ու 11 ընկերության դեմ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 50 քաղաքացու ու 11 ընկերության դեմ՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ: Այս մասին նշված է Ավստրալիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Այս տարվա մայիսին Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են ընդլայնել Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների ու ընկերությունների հանդեպ պատժամիջոցների ցուցակը: Խոսքը գնում է ֆինանսական ու վիզային սահմանափակումների մասին: