Պուտինը հուսով է գործարկել «ՌԴ-ԵՄ-Ուկրաինա» խորհրդակցություններ՝ կապված Ասոցացման համաձայնագրի հետ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Մոսկվան կկարողանա եռակողմ խորհրդակցությունների ժամանակ իր մտահոգությունները հասցնել Ուկրաինային ու ԵՄ-ի իր գործընկերներին՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու Կիևի մտադրության հետ.
«Մենք պայմանավորվել ենք այդ խորհրդակցությունները սկսել փորձագետների մակարդակով: Հուսով եմ, որ այդ խորհրդակցությունները կսկսվեն գոնե դեպարտամենտների ղեկավարների մակարդակով և ժամանակի հետ մեկտեղ դուրս կգան նախարարական մակարդակ:
Հուսով եմ, որ այդ շփումները կսկսվեն, և մենք կկարողանանք առարկայնորեն ցուցադրել թե ինչում են կայանում մեր մտահոգությունները: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը հղի է տնտեսական բնույթի խնդիրներով, և մենք հաստատապես չենք կարող պահպանել ներկրման մաքսատուրքերի զրոյական տոկոսադրույք:
Դա որևէ ընդհանուր բան չունի քաաղաքականության կամ այս կամ այն պետության ընտրությունների հետ. յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավասու է ընտրել իր ուղին»:
ԵՄ-ն ու Ուկրաինան մտադիր են Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել հունիսի 27-ին: