Բաժիններ՝

Զինյալները գրավել են Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանը

BBC-ի փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները շարունակում են Իրաքում իրենց հարձակումը: Երեկ առավոտյան նրանք ականանետերի ու գնդացիրների օգնությամբ հրետակոծել ու գնդակոծել են Բաղդադից 210 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Բայջի քաղաքում գտնվող Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանը:

Զինյալներին հաջողվել է իրենց վերահսկողությունը հաստատել նավթավերամշակման գործարանի մեծ մասի՝ 75 տոկոսի վրա: Նրանք վերահսկում են արտադրական հզորությունները, վարչական շենքը և 4 դիտման աշտարակ:

Երեքշաբթի կասեցվել էին նավթավերամշակման գործարանի աշխատանքները: Զինյալները գերեվարել են 100 օտարազգի աշխատակցի: Իրաքի իշխանություններն ԱՄՆ-ին խնդրել են ավիահարվածներ հասցնել զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30