Կարապետ Ռուբինյան. «Մեզ` ՀՀ քաղաքացիներին, քարշ են տալիս դեպի անցյալ»
«Անհեթեթ գավառամտության դրսևորում է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը` մեկնաբանելով նախօրեին Սերժ Սարգսյանի՝ իր քննադատներին ուղղված հայտարարությունը՝ չպաշտպանել Արցախն իրենից:
«Ինչ է թե` ինքը ղարաբաղյան ծագում ունի, ուրեմն ավելի շատ է մտածում Ղարաբաղի մասին, քան, ենթադրենք, ես, հա՞: Հայրենիքը մնում է հայրենիք, և հայրենիքի նկատմամբ սրիկայություն անողը կարող է սրիակայություն անել թե՛ փոքր հայրենիքի, թե՛ մեծ հայրենիքի նկատմամբ: Ծննդավայրը որևէ նշանակություն չունի: Եթե մարդ հակված է թալանելու սեփական երկիրը, ի՞նչ տարբերություն, հայրենիքի մեծ հատվածը կթալանի, իսկ փոքրը կխնայի՞»,- նշեց Ռուբինյանը:
Ըստ նրա` երբ Սերժ Սարգսյանն անդրադառնում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հարցին և ասում, թե մենք միանում ենք այդ կառույցին` անվտանգության նկատառումներից ելնելով, իրականում խոսում է սեփական անվտանգության մասին. «Մեզ` ՀՀ քաղաքացիներին, քարշ են տալիս դեպի անցյալը, որևէ հեռանկար չունեցող մի նախագծի մեջ, որի համար քարշ տվողները, հուսով եմ, շատ շուտով նաև պատասխան են տալու»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: