
Եթե այսպես շարունակվի, ապա Սաակաշվիլիի կուսակցությունը վերստին կգա իշխանության. Բուրջանաձե

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն չի բացառում, որ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը վերստին կգա իշխանության:
Նա ընդգծել է, որ հենց ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը («Միասնական ազգային շարժում») շարունակում է մնալ որպես այլընտրանքային ուժ, վրացական այլընտրանքային դաշինք.
«Սաակաշվիլիի կուսակցությունն ամրապնդվում է: Եթե այսպես շարունակվի, ապա (ներկայումս իշխող) «Վրացական երազանքը» կթուլանա և մեծ է նրա հավանականությունը, որ «Միասնական ազգային շարժումը» վերստին կգա իշխանության»: