ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանը. Օվերչուկ

Մոսկվան ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. KazanForum» ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ։

«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը»,- ասել է նա։

Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է , որ Հայաստանը Ռուսաստանի համար չափազանց մոտ և դաշնակից պետություն է, երկրներին միավորում են խորը և վաղեմի բարեկամական կապերը:

«Հայաստանը մեզ համար շատ մոտ երկիր է, դաշնակից երկիր։ Այն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ պարզապես մարդկային կապերը, որոնք միավորում են մեզ, շատ խորն են, շատ լուրջ, շատ վաղեմի: Եվ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ժողովրդին»,- ասել է Օվերչուկը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031