Բիայնական դամբարանից կատարված գողությունը բացահայտվեց
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հերթական բացահայտումը սովորական հանցագործությունների շրջանակից չէր։ Այս անգամ հանցագործների թիրախում մշակութային ժառանգությունն էր։
Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։
«Գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ․ փոքր թաս, որի մեջ եղել է կնիք՝ թռչունի նշանով և փականի մաս»,- ասում է կենտրոնի աշխղեկ Հրաչյա Կամոյանը։
Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։



