
Պորոշենկոն ու Ֆյուլեն քննարկել են Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման հարցը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հանդիպել է երկրում գտնվող ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հունիսի 27-ին Բրյուսելում Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման հարցը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ կապված Ուկրաինային միջազգային օգնության հարցում նրա առտաջնային դերի հետ:
Ուկրաինան ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել են այս տարվա մարտի 21-ին: Ուկրաինան դա կարող էր անել 3 ամիս առաջ՝ Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, սակայն տվյալ ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց դրանից: