«Եթե նկատի ունենք Ռոբերտ Քոչարանին, ապա նրա ցանկացած ակտիվություն ես բացասական եմ համարում, քանի որ իմ աչքից հեռու չեն այն տասը տարիները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել նրա նախագահության օրոք: Մինչ մեծ քաղաքականություն վերադառնալը` Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա Մարտի մեկի համար: Գոնե այդ մեկը շատ կոնկրետ է և բոլորի հիշողության մեջ է»:
Հանրահավաքի հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսելով կուտակային համակարգի անընդունելիության մասին, ընդհանրացում կատարելով՝ հայտարարում էին, որ պետք է ազատվել այդ համակարգը ներդրող իշխանություններից:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակից մեկնարկել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի երթը, որին մասնակցում էին ոչ միայն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, քաղաքացիներ, այլև՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը:
«Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները, ի վերջո, առաջնորդվեն այն գիտակցությամբ, որ չկա այնպիսի հարց, որն իրենց լուծման բնագավառում չէ»,- այսօր Ազատության հրապարակում կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող ակտիվիստների և քաղաքական ուժերի միասնական հանրահավաք-երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Շատերը հավաքը կապում են ինչ-որ քաղաքական ուժերի հետ, անհատների հետ: Նման մարդիկ կամ միամիտ են, կամ ուզում են ինչ-որ կերպ ազդել, որ այս միասնությունը չկայանա: Այո, այս հավաքն ուղղորդվում է, բայց ուղղորդվում է ժողովրդի բացարձակ մեծամասության կողմից: Եվ սա է այս հավաքի առավելությունը:
Դիմելով իշխանություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչքա՞ն պիտի արհամարհել, ինչքա՞ն պիտի չսիրել սեփական ժողովրդին, որ հասցնել այս վիճակին: Ստեղծված վիճակը ցինիզմ, դաժանություն որակելն այլևս շատ մեղմ գնահատական է: Մենք բոլորս գիտենք, որ սա մեր պայքարի առաջին քայլերից է»:
Նախաձեռնող ակտիվիստները չողջունեցին «Պայքար, պայքար» մինչև վերջ կարգախոսը և համառորեն բղավում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի», ինչի առնչությամբ Լ. Զուրաբյանը նկատեց. «Ժողովուրդ ջան, պայքարել մինչև վերջ կարելի է ցանկացած հարցով: Այս կարգախոսից պետք չէ խրտնել»:
Մեր խնդիրն է՝ քոչարյանասերժական վարչախմբին, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, ձեզ հայտնի բոլոր պաշտոնյաներին, հեռացնելը, ժողովրդի կողմից ընտրված, լիազորված իշխանություն հաստատելը:
Կամ քաղաքացիների ճնշումը պետք է այնքան հզորանա, որպեսզի իշխանությունները ստիպված չեղյալ հայտարարեն այն, կամ պայքարը պետք է խորանա քաղաքական հունով, մինչև այն հանգեցնի իշխանափոխության, և նոր իշխանությունները չեղյալ հայտարարեն այդ համակարգը:
Քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում:
Քիչ առաջ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության կազմակերպած երթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակից ակտիվիստների միջև:
Ազատության հրապարակում կայացած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Ազատության հրապարակում են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողները, ովքեր իրենց ձեռքերում պարզել են՝ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» վերտառությամբ պաստառներ:
Այս պահին հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ երթով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա:
Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում են նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամ պատգամավորները:
«Ի՞նչ է նշանակում ՀՀ երկրորդ նախագահ: ՀՀ-ն չի՛ ունեցել ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահ: Եթե նկատի ունեք մարտի 1-ի պոտենցիալ ղեկավորներին, ուրիշ հարց: Ինձ համար կատարելապես անընդունելի է այդ արտահայտությունների կիրառումը: Քաղաքական «ռազբորկաներին» կնախընտրեի քաղաքական գնահատական չտալ»:
«13 տարվա կուսակցական փորձ և 39 տարվա անձնագրային տարիք ունենալով, եթե ես դեռ համարվում եմ երիտասարդ, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը»:
Քիչ առաջ՝ ժամը 14-ին, Ազատության հրապարակում մեկնարկեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին, ինչպես հայտարարել են՝ մասնակցելու են նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամ պատգամավորները:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսի որոշումը:
Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվելու նաև նրա հայրենի Մալաթիա քաղաքում:
Dishfire ծածկանվամբ NSA-ի ծրագիրը զգալիորեն հավաքում է ամեն ինչ, ինչը հնարավոր է, և ոչ թե տվյալներ է հավաքում կոնկրետ թիրախների մասին:
Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ: Ցավոք, դրանից բխում է, որ նախարարը չգիտի, թե ինչ տարբերություն կա պարտադիր եւ կամավոր կուտակային ապահովագրության միջեւ, ինչպես նաեւ չի պատկերացնում սերունդների համերաշխության սկզբունքի էությունը:
Ուկրաինայի օրենսդրությունում կատարված այդ փոփոխությունները փաստացիորեն անհնար են դարձնում «Եվրամայդանի» շարունակումը՝ այն դնելով օրենքից դուրս:
AI-ն ընդգծել է, որ մահապատիժների նման կտրուկ աճը մտահոգություն է հարուցում, և որ դրանք անիմաստ են դարձնում իրենց միջազգային իմիջը փոխելու ուղղությամբ Իրանի իշխանությունների գործադրած ջանքերը:
Բժիշկների տվյալներով՝ 9 մարդ հասցվել է հիվանդանոց:
Մոդեստ Կոլերովը, որն այժմ REX գործակալության ղեկավարն է, բավականին հետաքրքիր վիճակում է հայտնվել օրերս` խիստ նրբագեղ ձևով տիրաժավորելով, որ Տիգրան Սարգսյանին Մոսկվայում չեն սիրում և դեմ չեն լինի նրա փոփոխությանը
Ցավոք, Պուտինը ճիշտ է. Ռուսաստանը չի պատրաստվում լքել Կովկասը, նա ցանկություն ունի մնալու: Եվ Ռուսաստանը բավական ուժեղ է մնալու համար: Դուք պետք է նաև հիշեք, որ մինչև դեկտեմբերին Հայաստան գալը, Պուտինն առաջին հերթին` դրանից մի քանի ամիս առաջ, այցելել էր Ադրբեջան: Պուտինն ազնիվ միջնորդ չէ, չեմ ասում, թե Արևմուտքն է ազնիվ, Ամերիկան կամ որևէ այլ պետություն, բայց Ռուսաստանը նույնպես ազնիվ չէ:
Այդպիսի որոշում երեկ ընդունվել է Կաչանովի ուղղիչ հիմնարկի հանձնաժողովը:
Այս մասին հայտնել է տեղի O Globo թերթը:
Նախորդ տարվա դեկտեմբերից ռուսական «Ան-124» ռազմափոխադրման ինքնաթիռները տասնյակ չվերթներ են իրականացրել դեպի Սիրիա: