Բաժիններ՝

Լիտվան ստանձնել է ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը

Delfi-ի փոխանցմամբ` ՄԱԿ ԱԽ-ում նախագահողի պարտականությունները մայիսի 1-ից անցել են Լիտվային: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն.

«Լիտվան սկսում է ՄԱԿ ԱԽ-ում նախագահությունը: Առջևում կա կարևոր աշխատանք: Նախագահության ժամանակ Լիտվան կոորդինացնելու է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և Հյուսիսային Աֆրիկայից ԵՄ ներգաղթյալների հոսքի ճգնաժամի հետ կապված հարցերը»:

Լիտվան առաջին անգամ ՄԱԿ ԱԽ-ում նախագահել է նախորդ տարվա փետրվարին: ՄԱԿ ԱԽ-ը բաղկացած է 15 անդամից, որոնցից 5-ը մշտական են, իսկ 10-ը` ժամանակավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս