Բաժիններ՝

Femen-ի ակտիվիստուհիները փորձել են թույլ չտալ Մարի Լե Պենին նշել Ժաննա դ’Արկի օրը

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ` Femen շարժման ակտիվիստուհիները փորձել են խոչընդոտել ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի կողմից Փարիզում Ժաննա դ’Արկի հուշարձանին ծաղկեպսակ դնելուն:

Կիսամերկ ակտիվիստուհիների զույգը, որոնց թիկունքին ու կրծքերին գրված է եղել «Լե Պենը գլխավոր ֆաշիստն է», նետվել է Լե Պենի վրա, սակայն նրա թիկնազորն օպերատիվորեն է արձագանքել դրան: Դրանից հետո Femen-ի ևս երեք մասնակից փորձել է խոչընդոտել Լե Պենի ելույթը:

Նրանք մոտակա շենքերից մեկի պատշգամբից բարձրախոսներով Լե Պենին ողջունել են նացիստական Գերմանիայի ժամանակվա ժեստերով: Femen-ի ակտիվիստուհիների կրծքերի շրջանում գրված է եղել Heil le Pen: Ակցիան կասեցրել են անվտանգության ծառայության աշխատակիցները:

Ֆրանսիական «Ազգային ճակատի» անդամները Ժաննա դ’Արկի օրը` որպես կուսակցական տոն, նշում են 1989 թվականից: Դա նախաձեռնել է կուսակցության հիմնադիր և նրա ներկայիս առաջնորդի հայր Ժն-Մարի Լե Պենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031