![](/banners/BeFunky-design.jpg)
Ալյասկայի ՀՕՊ-ի նույնականացման գոտում հայտնվել են ռուսական ռազմավարական ռմբակոծիչներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_579274f14040f2b4b7b4adaad493af69.jpg)
The Washington Free Beacon-ի փոխանցմամբ` Ալյասկայում ԱՄՆ ՀՕՊ-ի նույնականացման գոտում հայտնվել են ռուսական Ту-95 ռազմավարական երկու ռմբակոծիչներ: Այս մասին հայտնել են Պենտագոնի ներկայացուցիչները: Միջադեպը գրանցվել է ապրիլի 22-ին: Դա նմանատիպ առաջին դեպքն է այս տարի:
Դրա ժամանակ օդ չեն բարձրացվել ամերիկյան կործանիչները` ռուսական ինքնաթիռները որսալու համար: ՀՕՊ-ի նույնականացման գոտին չի հանդիսանում որևէ երկրի ինքնիշխան օդային տիրույթ: Ամերիկյան կողմը ռուսական օդանավերի այդ քայլը որակում է որպես ռուսական Հեռավոր ավիացիայի մասնակցությամբ վարժանքների գարնանային ցիկլի սկսման մասին ազդանշան: