Բաժիններ՝

Ռուսաստանը դեմ է հարևան երկրներում միջուկային զենքի հայտնվելուն. Անատոլի Անտոնով

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է հարևան երկրներում միջուկային զենքի հայտնվելուն և մտադիր չէ պատերազմել Ուկրաինայի դեմ.

«Մենք շահագրգռված չենք նրանում, որ ի հայտ գան միջուկային զենքով նոր պետություններ, առավել ևս եթե զանգվածային ոչնչացման զենքն ու հրթիռային միջոցները հայտնվեն ռուսական սահմանների երկայնքով: Բնականաբար մեզ պետք չեն նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ»:

Անտոնովը վստահեցրել է, որ Ռուսաստանը և ոչ մի դեպքում չի պատերազմի Ուկրաինայի դեմ. «Ես անգամ տեսականորեն եմ բացառում դա: Ես կարծում եմ, որ Կիևի մոտ կբավականացի խելամտությունը` մեզ չսադրելու համար»: Անտոնովը դատապարտել է Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների մտադրությունը:

Սրանից առաջ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է ռազմատեխնիկական միջուկային փակ ծրագրի իրագործմանը, որը կարող է ուղղվել այսպես կոչված «կեղտոտ» ռումբի կամ միջուկային զենքի ստեղծմանը:

Դրանից հետո Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ երկիրը պահպանում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս