
ԱՄՆ-ը չի ճանաչելու ԼՂՀ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները. Պետդեպարտամենտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն.
«ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ինքնիշխան պետություն: Դրա հետ կապված` մենք չենք ընդունի մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները»:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է. «ԱՄՆ-ը չի պատրաստվում ԼՂ-ի վերաբերյալ հապճեպ դատողություններ անել մինչև միջազգային բանակցությունների ավարտը»: Ռատկեն ընդունել է, որ «ԼՂ-ի ժողովուրդը պետք է դեր խաղա իր ապագան հստակեցնելու մեջ»: