Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ-ը բավականաչափ տրամադրված չէ բարեփոխումներ անելուն. Ափաթուրայ

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ուկրաինայի ՊՆ-ն ու բանակը բավականաչ տրամադրված չեն բարեփոխումներ անցկացնելուն: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը.

«Ուկրաինական կողմը պետք է անցկացնի մեծ բարեփոխումներ, և դա անհրաժեշտ է իրականացնել արագ: Մեր տված խորհուրդներն ու առաջարկները կլինեին շատ ավելի արդյունավետ, եթե ՊՆ-ն ու բանակն էլ ավելի տրամադրված լինեին բարեփոխումների անցկացմանը: Այն բավական չէ: Ես դա ասում եմ ուղիղ»:

Ափաթուրայի խոսքերով` Ուկրաինայում օպերատիվ ձևով անհրաժեշտ փոփոխություններ անելու հնարավորություն չի ընձեռում համակարգը. «Ես չէի ասեի, թե չկա բարեփոխումներ անցկացնելու ցանկություն, սակայն դրանց ընթացքը շատ դանդաղ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս