
Ղրղզստանում նոր վարչապետ է նշանակվել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաման է ստորագրել Թեմիր Սարիևին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու և նրա կառավարությունը հաստատելու մասին:
Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ղեկավարի ներկայացուցիչը: Ղրղզստանի խորհրդարանը նոր վարչապետին ընտրել է հինգշաբթի, կառավարության կազմն ու կառուցվածքը փոփոխման չեն ենթարկվել: Խորհրդարանի որոշման համաձայն` կառավարության կազմում պահպանվում են 15 նախարարություններ և ազգային անվտանգության կոմիտեն:
Ղրղզստանի վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել ապրիլի 23-ին արդեն նախկին վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի հրաժարականից հետո: Թեմիր Սարիևը Օտորբաևի գլխավորած կառավարությունում զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: