Freedom House-ի ղեկավարը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Freedom House-ի նոր նախագահ Մարկ Լագոնը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մամլո ազատության տխուր վիճակի վրա, ինչը ստեղծվել է հունիսի 12-18-ին կայանալիք պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերի շեմին:

Լագոնը հայտարարել է, որ իր կազմակերպությունը մեծապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ.

«Մենք խորապես մտահոգված ենք, որ արևմտյան կառավարություններն էներգոռեսուրսներից օգտվելու ցանկության պատճառով կամ էլ հանուն ահաբեկչության դեմ պայքարի ու անվտանգության ապահովման, չեն արձագանքում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ճնշմանը: Այսօր այդ ճնշումն ավելի մեծ է, քան` նախկինում»:

Freedom House-ը սրանից առաջ ներկայացրել էր Մամուլի ազատություն – 2015 զեկույցը, որում Ադրբեջանը 199 երկրների ու տարածքների թվում զբաղեցրել էր 188-րդ հորիզոնականը` ճանաչվելով անազատ երկիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031