ԵՄ-ը հայտարարություն է տարածել մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ
EU News-ի փոխանցմամբ` ԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել` կապված մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ.
«Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում «խորհրդարանական ընտրություններ» անցկացնելու մասին հաղորդման հետ կապված` մենք վերստին հայտարարում ենք, որ ԵՄ-ը չի ճանաչում այն սահմանադրական ու իրավական շրջանակները, որոնցում անցկացվելու են դրանք:
Այդ ընթացակարգերը չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կամ էլ ներգործել բանակցային գործընթացի վրա: ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ու նրա համանախագհների ջանքերին, որոնք ուղղված են ստատուս-քվոյից առաջ շարժվելուն և համապարփակ խաղաղության բանակցություններին հասնելուն:
ԵՄ-ը պատրաստ է նաև հետագայում աջակցել հակամարտության խաղաղ և շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերին»: