Բաժիններ՝

Ռուսաստանը չի կարող համաձայնվել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող համաձայնվել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը, և որ դրա համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի համաձայնությունը.

«Բանն այն է, որ ռուսական կողմը երբևէ չի վիճարկել խաղաղապահների գաղափարը: Սակայն դրան չի կարող համաձայնվել ո´չ ռուսական կողմը, ո´չ էլ մինսկյան համաձայնագրերը երաշխավորած մեկ այլ կողմ, որովհետև դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է հակամարտող կողմերի համաձայնությունը: Այսինքն անհրաժեշտ է Կիևի ու Դոնբասի համաձայնությունը»:

Սրանից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031