Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂՀ-ի ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի արած հայտարարությանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ նա չի ճանաչելու մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի (ԱՄՆ) արած հայտարարությունում կիրառվել է «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը.

«Դա սխալ է և անընդունելի: Ընդհանուր առմամբ, գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն: Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն ունի իր բնակչությունը, որը բաղկացած է հայ և ադրբեջանական համայնքներից: Տվյալ փաստը պետք է արտահայտվի հստակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031