Բաժիններ՝

Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվել է 203 մարդ. կա 18 վիրավոր

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Ստամբուլում մայիսմեկյան բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 203 մարդ: Բացի այդ, վիրավորվել է 18 մարդ, որոնցից 6-ը ոստիկաններ են:

Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը: Տվյալ թեմայով պաշտոնական առաջին հայտարարությունը երեկ արել է Ստամբուլի ոստիկանապետ Սելամի Ալթընոքը, որի խոսքերով` ձերբակալվածների թիվը հասել էր 136-ի:

Ցուցարարների մոտ հայտնաբերվել ու առգրավել են 2 ձայնային ռումբ, 1 հրազենային զենք, 54 մոլոտովյան կոկտեյլ, 6 պարսատիկ, 5 ճայթռուկ և այլն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031