
Շտայնմայերը բացատրել է, թե ինչու է օրեր անց մեկնելու Մոսկվա

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բացատրել է, թե ինչու է մայիսի 7-ին մեկնում Ռուսաստան: Նա դա պատճառաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ.
«Գերմանացիները մեղավոր և պատասխանատու են ոչ միայն նրա համար, որ Գերմանիայից է բխել ազգային-սոցիալիստական ռասայական խելագարությունը, այլև` նրա համար, որ վերջին հաշվով սանձազերծել են Երկրորդ համաշխարհային պատերազմը»:
Դրա հետ կապված` Շտայնմայերը մայիսի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ միասին ծաղկեպսակներ է դնելու գերմանացի ու ռուս զինվորականների գերեզմաններին: