Բաժիններ՝

Էրդողանը ցանկանում է իր նստավայրում տեղակայել Մեծ Բրիտանիայի վերադարձրած օսմանյան դրոշը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Թուրքիային վերադարձրել է Դամասկոսում Օսմանյան պետության ինքնիշխանությունը խորհրդանշած դրոշը:

Ընդգծելով, որ այդ դրոշը կորստյան էր մատնվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` Չելիքը հայտարարել է. «Բրիտանական ուժերը Դամասկոսում գրավել են Օսմանյան պետության շտաբը և վայր են իջեցրել դրոշը:

Գեներալ Ալենբին այն հանձնել է գլխավոր դատախազ Էդգար Թերներին, ով իր հերթին այն տարել է Մեծ Բրիտանիա: Դրոշը երկար ժամանակ մնացել է Թերների ընտանիքի մոտ, իսկ նրա թոռը լսել է մեր կոչերն ու ցանկացել է վերադարձնել այն:

Մենք հատուկ տեղ ենք պատրաստել դրա համար: Ժամկետը համընկել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին, մենք մտադիր ենք կանգնեցնել դրոշը: Կարծում եմ, որ իմ նախարարության ժամանակ սա ամենաարժեքավոր բանն է, որը վերադարձվում է Թուրքիա»:

Չելիքն ընդգծել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկություն է հայտնել դրոշը տեղակայել «Աքսարայ» նախագահական նստավայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս