Բաժիններ՝

Օլանդը խոստացել է գթասիրտ չգտնվել աֆրիկացի երեխաներին բռնաբարած ֆրանսիացի խաղաղապահների հանդեպ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է գթասիրտ չգտվել ֆրանսիացի խաղաղապահ զինծառայողների հանդեպ, որոնք մեղավոր են ճանաչվել ԿԱՀ-ում քաղցած երեխաներին բռնաբարելու մեջ:

Առկա տեղեկատվության համաձայն` ֆրանսիացի խաղաղապահները սննդամթերքի դիմաց սեռական ոտնձգություններ են գործել մի շարք երեխաների նկատմամբ, որոնցից ամենակրտսերը եղել է 9 տարեկան: Դրա հետ կապված` Օլանդը հայտարարել է. «Եթե մի շարք զինվորներ իրենց պահել են անպատշաճ ձևով, ապա նրանց նկատմամբ չի լինի որևէ գթասրտություն»:

Ֆրանսիայի ՊՆ-ին մեղադրել են ԿԱՀ-ում ֆրանսիացի խաղաղապահների մասնակցությամբ սկանդալը քողարկելու փորձերի մեջ: Ֆրանսիայի ՊՆ-ը, սակայն, հերքել է նման փորձեր ձեռնարկելու մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս