Թուրքիայում զինվորականների համար ստեղծել են ականադիմացկուն կոշիկ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Գազիանթեփի համալսարանում ստեղծվել է ականադիմացկուն ռազմական կոշիկ, որը ստացել է «Էդիզ» անվանումը:
Դրա ստեղծման վրա աշխատանքները մեկնարկել են 12 տարի առաջ, այդ ընթացքում նախագծի իրագործումը քանիցս ընդհատվել է, և այնուամենայնիվ այժմ այն թևակոխել է վերջնական փուլ:
Ականադիմացկուն կոշիկի ստեղծման աշխատանքները ղեկավարած պրոֆեսոր Իբրահիմ Հալիլի Գյուզելբեյը հայտարարել է, որ կոշիկն անվանվել է ի պատիվ իրենց թիմի անդամ Էդիզ Շավքըի, ով զոհվել է ավտովթարի ժամանակ:
Նա մանրամասնել է, որ կոշիկի պատրաստումից հետո այն փորձարկվել է Թուրքիայի պաշտպանական հայտնի ձեռնարկություններից Otokar-ի կողմից: Մանեկենի վրա հյագցրած այդ կոշիկը հաջողությամբ անցել է 20 գրամանոց իտալական ականի ազդեցության փորձը:
Առաջիկայում կոշիկին սպասվոմ է փորձարկման ևս մեկ փուլ: Խոսքը գնում է դրա վրա կոտորակառումբի (շրապնել) չազդելու մասին: Գյուզելբեյը վստահություն է հայտնել, որ նման կոշիկ կրող զինծառայողն ականի վրա պայթելու դեպքում ոտքի շրջանում կունենա կապտուկներ ու աննշան վնասվածքներ, սակայն գործը չի հասնի նրա ոտքը կտրելուն: