«Հայաստան-Թուրքիա հակապետական արձանագրությունները բերած իշխանությունը հիմա բերում է Մաքսային միությանը անդամագրվելու որոշումը նույն անակնկալ մեթոդաբանությամբ` թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր Ստամբուլի արդարադատության պալատում մեկնարկել է Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարության առաջին նիստը:
Ես միայն «Զեյնայից» եմ օգտվում: Երեխա ժամանակից էլ սիրել եմ շքեղ հագնվել: Մայրս շատ ճաշակով կին ա եղել ու միշտ հետեւել ա մեր հագուկապին: Ախպերս ավելի շքեղ հագուստներ ուներ: Հենց տնից գնում էր, իր շորերը հագնում ֆռֆռում էի, մամաս ասում էր. «Շուտ արա, հանի, քանի չի եկել»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր այցելել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ:
«Այս ասուլիսով մենք ուզում ենք սկիզբ դնել մի գործընթացի, որն անվանել ենք «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի (ԳՄ) ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ուղղաթիռը կործանվելիս ընկել է Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա:
Աֆհամը հույս է հայտնել, որ երկու երկրներն առաջ կընթանան ամենախելամիտ ճանապարհով:
Իշխող Հանրապետական կուսակցության անդամները ևս տեղյակ չեն եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին Մաքսային միությանը անդամագրվեու մտադրության հայտարարության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ի պատասխան 168.am-ի հարցի:
Աֆհամն ընդգծել է, որ Ռոուհանին դեռ չի պլանավորել իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպել ՄԱԿ ԳԱ-ի տարեկան նստաշրջանում, որը սեպտեմբերի վերջին անցկացվելու է Նյու Յորքում:
Թուրքիայի խորհրդարանն օրեր առաջ հաստատել է ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը:
Ես մեծ նշանակություն եմ տալիս հրադադարի փոխադարձ պահպանմանը:
Այս մասին հայտնել է Մոլդովայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Այդ նպատակով PKK-ն դրամահավաք է կազմակերպել քրդաբնակ շրջաններում՝ հեռուստաալիքի բացման համար անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթելու համար:
2012 թվականի հունվարի 17-ին Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը «չի հանդիսանում» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:
Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում նոր մեքենաների գրանցումն ընկել է 5.2 տոկոսով՝ կազմելով 7.840.000 մեքենա:
Այս տեղեկատվությունը տարածել են մոջահեդների կայքերը:
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Իրանը կենդանի օրգանիզմներին տիեզերք ուղարկելու ծրագրին մեկնարկ է տվել 2011 թվականի փետրվարին:
Այցի շրջանակներում Զարիֆը մասնակցելու է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին, հանդիպումներ է ունենալու «Վեցյակի» ներկայացուցիչների և ԵՄ-ի դիվանագիտության քարտուղար Քեթրին Էշթոնի հետ:
Ինչ վերաբերում է Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան Վրաստանի կազմ վերադարձնելուն, ապա դա շատ բարդ է, և չի կարող լուծվել արագորեն:
Նոր ատենապետը պատահական մարդ է, ով 8-ամյա կրթություն ունի, ավարտել է Մելքոնյան վարժարանը և Սեպուհ Գալփակյանի ու Եղիկ Ջերեջյանի դրածոն է: Դրել են, որ իրենց համար քարտուղար աշխատի: Իրենք գիտեին, որ շատ խոցելի են, չեն կարող իրենց անունով հանդես գալ, դրա համար էլ թաքնվեցին վարագույրի հետևում, բայց վարագույրը շատ թափացիկ է: Նրանք այդ ատենապետ կոչվածին օգտագործելու են իրենց անձնական հարստացման համար, իրենց շահի սպասարկման համար:
AI-ի այս կոչն արվել է վերջին օրերին Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին, որոնց ընթացքում ոստիկանությունը հերթական անգամ ցուցարարների դեմ կիրառել է մեծ քանակությամբ արցունքաբեր գազ և ջրաշիթեր:
Այդպիսի որոշում ՆԱՏՕ-ն ընդունել է երեք շաբաթ առաջ:
Միևնույն ժամանակ համացանցում հայտնվել է սիրիական ուղղաթիռի կործանման մասին տեսագրությունը:
Իրանի իշխանությունները սոցցանցերի կայքերը սկսել են արգելափակել 2009 թվականից, երբ երկրում անցկացված հերթական նախագահական ընտրություններից հետո սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մարտական ուղղաթիռը հետախուզական գործողություն է իրականացնելիս եղել Թուրքիայի սահմանի երկայնքով՝ հետևելու համար սահմանամերձ գոտում ահաբեկիչների տեղաշարժին:
Դրանց մասնակցելու են Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և բնականաբար Թուրքիայի ռազմածովային ուժերը:
Արինչը հայտարարել է, թե թուրքական զինվորականները, մինչեւ հրթիռ արձակելը, մի քանի անգամ պահանջել են օդաչուներից լքել օդային սահմանը:
Դրանք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար:
«Եթե մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանի վրա կարող էին ազդել երկու աշխարհաքաղաքական կենտրոնները, ապա հիմա հիմնական ազդող ուժը Մոսկվան է, վերջնական խոսքի իրավունքը պատկանում է Մոսկվային և ոչ թե Արևմուտքին»: