2015 թվականից Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի անդամ. Իրակլի Ալասանիա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանի զինվորական կոնտինգենտը 2015 թվականից հանդիսանալու է ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի մասնիկը.

«2015 թվականից Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի անդամ: Այդպիսի որոշում ՆԱՏՕ-ն ընդունել է երեք շաբաթ առաջ: Դա հանդիսանում է վրացական զինված ուժերի մեծ ճանաչում»:

Նշվում է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի մեջ մտնելու մասին առաջարկով դաշինքին դիմել է հուլիսի կեսին: 2008 թվականի ապրիլին Բուխարեստում անցկացված ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթաժողովում որոշվել է, որ Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Տեսանյութեր

Լրահոս